Բենինի Հանրապետության ամենամեծ սուպերմարկետը հայ է ստեղծել և կոչվում է «Արարատ», երեքշաբթի հայտնեց Հայաստանում Բենինի Արտակարգ և Լիազոր դեսպան Անիսետ Գաբրիել Կոչոֆան ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես նշում է ԱԱՊ մամուլի ծառայությունը, որ իր երկրի ղեկավարությունը շատ է հետաքրքրված Հայաստանի հետ տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ։
Դեսպանի կարծիքով` հնարավոր համագործակցության ոլորտներն են` էներգետիկա, բնական ռեսուրսներ (ոսկի, ալմաստ), սննդարդյունաբերություն, գյուղատնտեսական տեխնիկա և այլն։
Արայիկ Վարդանյանն իր հերթին նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է դեսպանատան միջոցով ստեղծել լուրջ տեղեկատվական բազա գործարարների հանդիպման համար։
ar.newsarmenia.ru