Նոյեմբերի 6-ին Աստրախանում անցկացվել է խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, դա արդեն երկրորդ խաչքարն է Աստրախանում: Առաջինը տեղադրվեց 2008 թվականին այն վայրում, որտեղ 300 տարի առաջ կառուցվել էր քաղաքի առաջին հայկական քարե եկեղեցին:
Նոր խաչքարը տեղադրվեց Աստրախանում 10 տարի առաջ կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում: Այդ եկեղեցու հարևանությամբ գտնվող շենքում 19-րդ դարի կեսին սկսեց իր գործունեությունը Աղաբաբյան ճեմարանը: Ներկայումս այդ շենքում գտնվում է «Արև» հայկական մշակույթի ընկերությունը: