Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրամանով Աբխազիայի տնտեսության նախարարի պաշտոնում նշանակվել է Դավիթ Իրադյանը: 2010 թվականի ապրիլից նա աշխատում էր որպես տնտեսության նախարարի տեղակալ, իսկ 2005-2010 թվականներին՝ կառավարության տնտեսական հարցերով խորհրդական: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, Իրադյանն այս նոր պաշտոնում փոխարինել է նախկին նախարար Քրիստինա Օզգանին: Նախագահի հրամանով Օզգանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: