Կրասնոդարի երկրամասում ապրող իննամյա Զինա Սիմոնյանը Իսրաելում շտապ վիրահատության կարիք ունի: Վայր ընկնելու եւ ոտքը լուրջ վնասելու պատճառով աղջկա մոտ ուռուցք էր առաջացել, որի հետեւանքը դարձել էր սարսափելի ախտորոշում՝ ձախ ազդրի ոսկորի դիստալային բաժնի օստեոսարկոմա: Զինան արդեն անցել է Իսրաելում բուժման առաջին փուլը, բայց նրա ծնողների ունեցած գումարը բավական էր միայն բուժման այդ փուլն անցնելու համար: Այժմ նա քիմիոթերապիայի կուրս է ստանում Բլոխինի անվան Մոսկվայի մանկական ուռուցքաբանական ինստիտուտում: Բուժումն ավարտելուց հետո Զինային անհրաժեշտ կլինի շտապ վիրահատություն Իսրաելում, որի համար պետք է հավաքել 50 հազար դոլար (1,5 միլիոն ռուբլի): Աղջկա ծնողները խնդրում են օգնել վիրահատության համար անհրաժեշտ գումարը հավաքել: Դրանից կախված է երեխայի ոտքը պահպանելը: Զինայի ծնողների խոսքերի համաձայն՝ շատ մարդիկ փոքր գումարներ են ուղարկում, եւ դա ավելի լավ է, քան ոչինչ: «Խնդրում ենք, օգնեցեք վիրահատության համար անհրաժեշտ գումարը հավաքել: Մենք նախապես շնորհակալ ենք բոլորին», - ասում են աղջկա ծնողները:
Դրամամիջոցների փոխանցման համար բանկային տվյալներ՝
ОАО Сбербанк России, Московский банк, Дополнительный офис №01242
ул. Шоссейная д.33 Москва 109388
к/с 30101810400000000225
р/сч 30301810800006003800
БИК 044525225, КПП 775003035, ИНН 7707083893
№счета 42307810138251010962
Получатель: Симонян Тамара Кареновна (Ստացող՝Թամարա Սիմոնյան)