Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի շենքի դիմացից մինչև Թուրքիայի դեսպանատուն “Կարոտ” հայկական հասարակական կազմակերպությունը, տեղի կազմակերպությունների հետ համատեղ, անց է կացրել ջահերով երթ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 150 մարդ:
Ինչպես հայտնում է “Կարոտ”-ի ղեկավար Վարուժ Վարդանյանը, կազմակերպությունը նպատակ ունի համախմբել Հայաստանի և Սփյուռքի կառույցներին` մշակելով համագործակցության լայն ծրագիր` կապված Մեծ Եղեռնի 100-ամյակի նշման հետ: Ծրագրի համաձայն, 2015թ. ապրիլի 24-ին բոլոր հայերը, աշխարհի որ ծայրում էլ ապրեն, միաժամանակ պետք է ներկա գտնվեն ցույցերին կամ սգո արարողություններին:
Ապրիլի 24-ին ներկայացվեց նաև “Կարոտ” պարային համույթի “Դեյր Զոր” պարը: Միջոցառմանը ներկա էր ավելի քան 500 մարդ: