Գագրային Խ.Աբովյանի անվան թիվ 3 հայկական դպրոցում վերջերս տնօրենի` Գ.Տրապիզոնյան նախաձեռնությամբ ձևավորվեց աշակերտական խորհրդարանը, որի անդամներ դարձան 5-11-րդ դասարանի աշակերտները:
Դպրոցի աշակերտության համար խորհրդարանի ձևավորումը անցավ ազատ ընտրությունների ձևով: Աշակերտներն առաջին անգամ կայացրին ինքնուրույն որոշումներ և քվեատուփի մեջ գցեցին իրենց քվեաթերթիկը: Նրանք կատարեցին ինքնուրույն, առանց ուսուցիչների միջամտության, և դա եղավ նրանց համար կյանքի առաջին ինքնուրույն քայլը: Այնուհետև նրանք ընտրեցին հինգ հոգուց բաղկացած խորհուրդը, որը իր մեջ բաժանեց աշխատանքը ըստ բաժինների: Իսկ խորհրդի նախագահ ընտրվեց 11-րդ դասարանի աշակերտ Տրապիզոնյան Տիգրանը:
Բաժինների ղեկավարներ ընտրվեցին`
1. Ուսումնական բաժին- Չիլինգարյան Լևոն
2. Հայրենասիրական դաստիարակության բաժին-Մելեթյան Վյաչեսլավ
3. Աշխատանքի և կարգապահության բաժին- Զարգարյան Ջոն
4. Կուլտուր-մասսայական բաժին- Մարտիրոսյան Հրանուշ
5. Սպորտի բաժին- Մարտիրոսյան Արսեն
6. Տեղեկատվության և մամուլի բաժին- Տրապիզոնյան Սամվել
Յուրաքանչյուր բաժին ունի իր ծրագիրը:
Աշակերտական խորհրդարանի նախաձեռնությամբ և հսկողությամբ ապրիլի 28-ին անցկացվեց ընդհանուր դպրոցական շաբաթօրյակ: Սրանք դեռ առաջին քայլերն են և հուսով ենք, որ հաջորդ տարի դպրոցական խորհրդարանը, ավելի սերտ կհամագործակցի ուսուցիչների հետ: