Հուլիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ` նվիրված Հայկական Սփյուռքի ձևավորմանը և ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծմանը: Նա անդրադարձավ նաև Սփյուռքի մեր հայրենակիցների ձեռքբերումներին և հորդորեց նրանց դառնալ իրենց բնակության երկրի «լավագույն» քաղաքացին` շարունակելով հայ մնալ:
Հ.Հակոբյանը մասնավորապես նշեց, որ Հայրենիքի առջև ծառացած են մի շարք խնդիրներ: Այդ խնդիրները պետության կողմից ստանում են իրենց աստիճանական լուծումները, բայց առավել մեծ արդյունավետության հասնելու համար անհրաժեշտ է համախմբել Հայաստանի և Սփյուռքի ջանքերն ու կարողությունները:
Դասախոսության ավարտին Նախարար Հ.Հակոբյանը ««Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրի «Հայոց լեզվի արագացված ուսուցում», «Ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ» և «Պարի դասընթացներ» բաժինների մասնակիցներին հանձնեց դպրոցի մասնակցության հավաստագրեր և նշեց, որ այս նախագիծը կրելու է շարունակական բնույթ: Նա «Հայոց լեզվի արագացված ուսուցման» բաժնի ուսուցիչներ Հիլդա Գալֆայան Փանոսյանին և Անուշ Նագաշյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրեր` «Սփյուռք» ամառային դպրոցի իրականացմանը աջակցելու համար: