Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպած «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացների մասնակցող մի խումբ սփյուռքահայ լրագրողների:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը, պատասխանելով տարբեր գաղթօջախների լրագրողների հարցերին, ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի կարգավորման, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, սփյուռքահայությանը հուզող այլ հարցերի վերաբերյալ: