Հայտնի ռեժիսոր ու պրոդյուսեր Ռուբեն Մամուլյանի ջանքերը «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հիման վրա ստեղծել գեղարվեստական ֆիլմ, ինչպես նաեւ Թուրքիայի ու ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի դավադրությունը ֆիլմի արտադրությունը թույլ չտալու համար կդառնան քննարկման առարկա «Կինոն ու արվեստը» սեմինարի ժամանակ, որին կմասնակցեն լոս-անջելեսյան ռեժիսորներ Էդվին Ավանեսն ու Սերժ Մինասյանցը՝ նոյեմբերի վերջին Հոլիվուդում Ամերիկայի հայ դատի գրասենյակի կոնֆերանսի շրջանակներում: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Իրենց նոր «Մերժված դյուցազներգություն» ֆիլմի ներկայացման ու քննարկման օգնությամբ Ավանեսն ու Մինասյանցը լույս կսփռեն Թուրքիայի ու ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի դավադրության վրա, որի նպատակն է կինոարտադրության ոլորտում հսկա համարվող «Metro-Goldwyn-Mayer»-ին ստիպել վերջ դնել Ֆրանց Վերֆելի պատմական վեպի էկրանավորման նախագծին: «Էդվինն ու Սերժը լույս կսփռեն հայ-ամերիկյան մեր իրականության կարեւոր դրվագի վրա, ինչին դիմել են Թուրքիան ու Պետական դեպարտամենտը, որպեսզի շարունակեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը»,- հայտնել է ԱՀԴԳ միջոցառման կազմկոմիտեի նախագահ Արա Խաչատուրյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am