Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆուադ Մուրադովը երկրի 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խնդրել է պետբյուջեից լրացուցիչ գումարներ տրամադրել Հայոց ցեղասպանության քարոզչության դեմ պայքարելու համար. հայտնում է haqqin.az-ը:
«Հայերը լրջորեն պատրաստվում են 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված: Եվ լավ կլիներ, որ համապատասխան կառույցները գումար տրամադրեին այդ քարոզչությանը խոչընդոտելու համար»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը:
Yerkir.am