Թուրքիան նախազգուշացրել է Ավստրալիային հետագա քայլեր չձեռնարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցում, որպեսզի խուսափեն փոխադարձ հարաբերություններում ու 2015թ.-ին Գալիպոլիի իրադարձությունների 100-ամյակի առթիվ միջոցառման ժամանակ խափանումներից: Այդ մասին գրում է «The Sydney Morning Herald»-ը: Ի պատասխան ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Բարի Օ’Ֆարելը հայտարարել է, որ ցավալի է, երբ Գալիպոլիի իրադարձությունների 100-ամյակը ծառայեցվում է քաղաքական նպատակներին:
Թուրքիան նաեւ հասկացրել է, որ չի ողջունում Նոր Հարավային Ուելս նահանգի պատգամավորների մասնակցությունը միջոցառմանը նախագծի երկկուսակցական աջակցության պատճառով, որը առաջ է քաշել Օ'Ֆարելը ու որտեղ նշվում է Հայոց ցեղասպանության դատապարտման մասին: Թուրքիայի խորհրդարանի խոսնակ ջամիլ Չիչեկի նախազգուշացումն ուղարկվել է 8000 տոմսերի հրապարակային վիճակահանության նախօրեին, որոնք նախատեսված էին ավստրալացիների համար, ովքեր Գալիպոլիում պետք է 2015թ.-ի ապրիլի 25-ին մասնակցեն հատուկ արարողությանը:
Չիչեկը Նոր Հարավային Ուելսի խորհրդարանին կոչ է արել հետ կանչել իր բանաձեւը՝ հայտարարելով, որ Հայոց Ցեղասպանության մասին հաղորդագրություններն «առ այսօր հավաստի չեն»: «Մենք Թուրքիայի հայ համայնքների հետ խնդիրներ չունենք: Մենք խնդիրներ ունենք սփյուռքահայության հետ, որը շարունակում է տարածել այս փաստարկը»,- հայտնել է նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am