Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հրավիրվել է Երևան` մասնակցելու Սևծովյան համագործակցության խորհրդի նիստին:
Ինչպես հայտնում է zaman.com-ը, Սևծովյան համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու հրավերին Դավութօղլուն հայտնել է, որ մտադիր է մասնակցել, սակայն վերջնական որոշումը կկայացնի Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների ընթացքում:
Սպասվում է, որ Դավութօղլուն կմասնակցի նիստին, այն պատճառով, որ երեկ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները «երկխոսությունը շարունակելու» որոշում կայացրին:
Yerkir.am