Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում, նոյեմբերի 25-ին մարվել եւ շրջանառության մեջ է մտել նոր նամականիշ: Թողարկումը նվիրված է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը:
Նամականիշին պատկերված են Եվրոխորհրդի կենտրոնական գրասենյակը Ստրասբուրգում, Եվրոխորհրդի անդամ-երկրների դրոշակները եւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության լոգոն:
Մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Մարման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, փոխարտգործնախարարներ, պաշտոնատար այլ անձինք:
2013 թվականի մայիսի 16-ին Հայաստանը ստանձնեց նախագահությունը ԵԽ Նախարարների խորհրդում վեց ամիս ժամկետով՝ մինչեւ նոյեմբերի 9-ը։
Տեխնիկական տվյալներ
Թողարկման օրը` 25 նոյեմբերի 2013թ.
Դիզայնը` Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Lowe Martin Group, Կանադա
Անվանագինը` 380 ՀՀ դրամ
Տպաքանակը` 40 000