Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Սիրիայում տիրող իրավիճակը եւ սիրիահայության ծանր կացությունը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե Հայ Առաքելական Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը Մայր Աթոռի միջոցով պարբերաբար աջակցություն են ցուցաբերում սիրիահայությանը` հաղթահարելու դժվարին պայմանները:
Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 100.000 ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Դամասկոսի հայոց թեմին` Սիրիայի հայկական դպրոցների կարիքների համար:
Լուրեր Հայաստանից - NEWS.am