Թուրքիայի Star TV-ով հեռարձակվող «Թուրքիայի ձայնը» հաղորդաշարից դուրս մնաց պոլսահայ Ջորջ Շեքերը: Նա ելույթ ունեցավ երկու մասնակից ընկերների հետ` կատարելով Աժդա Փեքքանի «Վերջին ճանապարհորդ» երգը:
Ժյուրիի անդամ Էբրու Գյունդեշը ընտրեց մասնակիցներից Սոյհան Բիլգերին:
Նշենք, որ ժյուրիի մյուս անդամները իրավունք ունեն մրցույթից դուրս մնացած մասնակցին վերցնել իրենց խումբը և շարունակել մրցույթը, սակայն մեկ շաբաթ առաջ Ջորջին` իրենց խումբ բերելու համար հազար ու մի ջանք գործադրած ժյուրիի անդամներից ոչ մեկ նրան չվերցրեց:
Հիշեցնենք, որ նախորդ ելույթի ժամանակ, երբ ժյուրիի անդամները հարցրել էին` հասկանալի է, որ հայրդ թուրք է, երևի մայրդ է օտարազգի, Ջորջը պատասխանել էր. «Ո'չ, մայրս էլ, հայրս էլ թուրքահպատակ են, ես հայ եմ»:
Yerkir.am