Ամերիկյան «The Huffington Post» ինտերնետ-պարբերականը հայկական Վարդավառը ներառել է աշխարհի ամենաանհավանական ութ ջրային տոների ցուցակում: Ինչպես գրում է «The Huffington Post»-ը, այդ ցուցակում այնպիսի տոներ են, որոնք նշում են Թաիլանդում, Սիեթլում, Մյանմայում, Չինաստանում, Իսպանիայում, Կամբոջայում, Նյու Յորքում:
«Հայաստանում նշվող Վարդավառը ջրային տոն է, որն արմատներով գնում է քրիստոնեություն ու հեթանոսություն: Ավանդության համձայն հեթանոսական աստվածուհի Աստղիկը սեր ու վարդաջուր էր ցողում ողջ երկրում, այն ժամանակ, երբ Վահանգն աստվածը պաշտպանում էր մարդկանց: Ինչպես եւ մյուս ջրային տոների ժամանակ, Վարդավառի ժամանակ մարդիկ դուրս են գալիս փողոց ու միմյանց վրա ջուր են ցողում: Սակայն ավանդույթ կա նաեւ երկինք բաց թողել աղավնիների կամ տատրակների»,- գրում է «The Huffington Post»-ը: