Թուրքիայում վճռաբեկի կողմից Հրանտ Դինքի սպանության գործով վճռի բեկանումից հետո հերթական դատավարության ժամանակ նախկին դատավարության ժամանակ որպես սպանության ուղղորդող անցնող Էրհան Թունջելը սկանդալային հայտարարություն է արել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ դատարանում Էրհան Թունջելն իր պաշտպանական ճառում հայտարարել է, թե ինքը ոչ թե կասկածյալ է, այլ վկա՝ պնդելով, թե ինքը սպանության կազմակերպման մասին լուրը հայտնել է, սակայն միջոցներ չեն ձեռնարկվել այն կանխելու համար։
Թունջելը պնդել է, թե ինքն սպանության հետ կապ չունի, իրեն որպես փոխարինող են օգտագործել։ «Հրանտ Դինքի սպանության հետ պետությունը կամ Գյուլենի կրոնական համայնքը կապ չունեն։ Սպանությունն իրականացվել է «Էրգենեկոնից» ավելի բարձր կազմակերպության կողմից։ Պետությունն այդ կազմակերպության անդամներին աշխատավարձ է տալիս։
Վճռաբեկի որոշումը, թե կա «հանցավոր կազմակերպություն» ճիշտ է, սակայն կիսատ։ Քանի որ այդ կազմակերպությունը միայն Օգյուն Սամասթից եւ Յասին Հայալից կազմված չէ»,-ասել է Յասին Հայալը։
Նշենք, որ Թուրքիայում վճռաբեկի կողմից Հրանտ Դինքի սպանության գործով վճռի բեկանումից հետո սեպտեմբերի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանում վերսկսված դատավարության ժամանակ որոշում է կայացվել ձերբակալել սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելին, ով ազատ էր արձակվել Դինքի գործով վճռի հրապարակումից հետո։
Այս տարվա մայիսին Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը վճռաբեկ 9-րդ դատարանում բեկանվելուց հետո ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան: