Թուրքիայի Սիվաս (Սվազ) քաղաքում գտնվող Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին կվերանորոգվի: Այն Հայոց ցեղասպանութունից հետո վերածվել էր զինանոցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» թերթը, եկեղեցին վերանորոգելու խնդրանքով Սվազի նահանգապետարանի առաջ միջնորդությամբ հանդես է եկել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Եկեղեցին ներառված է եղել նրա մոտ կառուցված Թուրքիայի ԶՈւ զինվորական 5-րդ ուսումնական բրիգադի Թեմելթեփե կոչված տարածքում: Ռազմական ենթակայությունից այն դուրս է բերվել»Սվազի հայերի բարեկամների միության» միջնորդությամբ: Սվազի նահանգապետարանը հայտնել է, որ մտադիր են եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսել եկող գարնանը:
«Սվազի հայերի բարեկամների միության» նախագահ Սեպուհ Քոչաքը եկեղեցին ԶՈւ բրիգադի հրամանատարության տարածքից դուրս բերելու համար շնորհակալություն է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարարին:
Հայոց ցեղասպանությունից առաջ Սվազի նահանգում 198 եկեղեցի եւ 21 վանք է եղել, որոնց մեծ մասն ավերվել է: Սուրբ Գեւորգ եկեղեցին գտնվում է Սվազի կենտրոնական մասում` «Թավրա բողազը» կոչված տարածքում:
ARMENPRESS.am