Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարի ու մարդատար ավտոբուսի բախման քրեական գործի վերաբերյալ նախնական հետաքննությունն ավարտվել է: Այս մասին այսօր հայտարարել է մեղադրվող վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
«Այսօր Հրաչյա Հարությունյանին ու պաշտպանյալներին հայտարարել են նախնական հետաքննության ավարտի մասին: Պաշտպանությունն ու մեղադրյալը տեղեկացել են, որ քննչական խմբի կազմում եղել է քսանհինգ քննիչ: Երկուշաբթի օրվանից Հրաչյա Հարությունյանն ու փաստաբանները կսկսեն ծանոթանալ գործի նյութերին»,-ասել է Մարգարյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պաշտպանը նշել է, որ Հարությունյանը, խոստովանելով, որ մեղավոր է վթարի համար, մտադիր չէ խնդրել, որ գործը արագացված կարգով քննվի:
Հիշեցնենք, որ Հարությունյանի մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Վթարից հետո Հարությունյանը կալանավորվել է: