Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն շնորհավորել է Հայաստանին՝ ՍՏՀԿ-ում հաջող նախագահության համար: Այս մասին ասվում է նախարարի ելույթի ամբողջական տեքստում, որը հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ կայքում:
Ելույթ ունենալով Երեւանում ՍՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստնի՝ Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը հյուրընկալության համար, ինչպես նաեւ գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հասցեին՝ կազմակերպությունում հաջող նախագահելու եւ հրաշալի հանդիպում կազմակերպելու համար:
Իր ելույթում Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ կազմակերպությունը մեծ դեր է խաղում՝ որպես Եվրոպայի ու Ասիայի միջեւ կամուրջ, ինչը դինամիկա է հաղորդում է Եվրասիայի տնտեսությանը: «ՍՏՀԿ-ն անգին գործիք է, որը կապում է Բալկաններն ու Կովկասը կենսական կարեւոր տրանսպորտային ու առեւտրային նախագծերով»,-հայտարարել է նա: