61 տարեկան հասակում տարում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանը: Նրա որդին NEWS.am-ին հայտնեց, որ հայրը հանկարծամահ է այս գիշեր՝ գլխուղեղի կաթվածից:
Նշենք, որ Հրաչյա Բեյլերյանը ծնվել էր 1952-ի մարտի 27-ին: 1974-ին ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1979-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում:
1982թ. տպագրվել է նրա «Հարթավայրի սիրտը» բանաստեղծությունների ժողովածուն։ 1986 թ. լույս է տեսել նրա «Մհերի դուռը», 2004-ին՝ «Վերջալույսը թռչուն» գրքերը: