Թուրքիայի CHP (Իրավարար-հանրապետություն) կուսակցության Կարին շրջանի նախագահ Թաջեթթին Քըզըլօղլուն քննադատել է Դավութօղլույին` Երևան կատարած այցի ժամանակ «հայամետ» հայտարարությունների համար:
Ըստ haberler.com-ի` մամլո ասուլիս կազմակերպած Քըզըլօղլուն ասել է. «Մոտավորապես մեկ տարի առաջ Կարինի (թուրքերեն` Էրզրում) վրա սև ամպեր են դիզվել և մեր հայրենակիցների ընդդիմությանը պատճառ դարձած մեր սիրելի վարչապետը Տիգրանակերտում ունեցած ելույթի ժամանակ Քուրդիստանի մասին էր խոսել, որի արդյունքում Բարզանին հեռուստատեսությունով հայտարարությամբ էր հանդես եկել, թե Կարինը նույնպես մտնում է Քուրդիստանի օդային քարտեզի մեջ, որից հետո Տիգրանակերտի BDP կուսակցության պատգամավոր Ալթան Թանը Կարինի և մի շարք այլ շրջանները վերանվանելու ծրագրի մշակման համարձակություն էր ցուցաբերել:
Իսկ վերջերս, Դավութօղլուի Երևան կատարած այցի ժամանակ հնչել էր մի այսպիսի արտահայտություն. «Մեր նախնիներին ստիպել են արտագաղթել: Մենք ուզում ենք մեր պապիկների ապրած վայրերը այցելել»: Իսկ սիրելի Դավութօղլուն այս ամենին պատասխանել էր, ասելով` «Այդ օրն էլ է գալու, երբ Կարինում նույնիսկ տուն եք ունենալու»:
Նման հայտարարություն անելու փոխարեն արտգործնախարարը կարող էր ասել. «Ղարաբաղում իրենց տներից հեռացված, Ադրբեջանում և Խոջալույում կոտորածի ենթարկված հարյուրավոր անմեղ մարդկանց, ինչպես նաև սպանված դեսպաններին ինչպե ՞ ս ենք պատասխան տալու: Չնայած նրան, որ վեց պատգամավոր կա Կարինում, ոչ մեկ ձայն չի հանում: Սա մտածելու տեղիք է տալիս: Այս սցենարի նկատմամբ անտարբեր չենք լինելու: Նույն մոտեցումը տարիներ շարունակ Իրաքի հյուսիսում թուրքմենների նկատմամբ կիրառվող դաժանությունների և տեղահանման համար ինչու՞ չի ցուցաբերվում: Որպես CHP կուսակցություն` այս առումով հարկ եղած քաղաքական դրսևորում ենք ցուցաբերելու»:
Yerkir.am