Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը դեկտեմբերի 19-ին եւ 21-ին Մոսկվայի Էստրադայի թատրոնում հոբելյանական համերգներ կտա՝ Ջիվան Գասպարյան-կրտսերի, Օսիպովի անվան ժողգործիքների նվագախմբի եւ համաշխարհային լեգենդ, քնարահար Անդրեաս Վոլլենվայդերի նվագակցությամբ:
Ջիվան Գասպարյանը կկատարի հայկական երաժշտություն եւ հոլիվուդյան հայտնի ֆիլմերի սաունդթրեքեր: 2013թ. Գասպարյանը նշել էր իր 85-ամյակը: Նրա կարիերան մեկնարկել էր 1947թ. Մեծ թատրոնի բեմում ունեցած ելույթից: