Կիեւում Գրուշեւսկու փողոցում զոհված Սերգեյ Նիգոյանի ընտանիքը տեղափոխվել էր Դնեպրոպետրովսկի մարզի Սոլոնյանի շրջանի Բերեզնովատովկա գյուղ բնակության 1992թ.-ին՝ փրկվելով Ղարաբաղյան պատերազմից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է զոհվածի հայր Գարեգին Նիգոյանը, ով համոզում էր որդուն չգնալ Եվրամայդան, սակայն որդին չէր լսել, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Հոր խոսքով՝ Սերգեյին սպանել են «բերկուտայինները», սակայն որդու մահվան մեջ ոչ մեկի չի մեղադրում. «Տղաս ինքն է Մայդան գնացել»:
Համագյուղացիները շատ լավ են արտահայտվում Սերգեյի մասին: «Սերյոժան լավ դաստիարակված, սովորական տղա էր: Միշտ օգնում էր, ծանր պայուսակները տանում, բարեհամբույր էր, հարգալից»,- ասել է Նիգոյան ընտանիքի համագյուղացիներից մեկը: Նիգոյանը սովորում էր Ֆիզիկական դաստիարակության Դնեպրոձերժինսկի քոլեջում: