«Արեւիկ» հայկական մշակութային ասոցացիան Պուշկինյան սալոնի հետ համատեղ հունվարի 23-ին ֆրանսիական Էրուվիլ-Սեն-Կլեր քաղաքում խորհրդաժողով է անցկացնելու «Հայկական գորգերի գաղտնիքները. Կոդավորված նկարներ» թեմայով։ Խորհրդաժողովը վարելու է սցենարիստ եւ ռեժիսոր Դիանա Մկրտչյանը:
«Վաղ միջնադարից Հայաստանը հայտնի է իր գորգերով: Մենք դրանք տեսնում ենք Կարավաջոյի, Ջոտտոյի եւ Ռեմբրանդտի նկարներում: Այդ գորգերը հայտնի էին իրենց բուժիչ հատկություններով, ինչը կապված է մորթու եւ բույսերի օգտագործման հետ: Յուրաքանչյուր գորգ նաեւ գաղտնի հաղորդագրություններ էր պարունակում: Բայց ինչպե՞ս «կարդալ» հայկական գորգերը»,- նշել են կազմակերպիչները՝ հրավիրելով խորհրդաժողովին: