Հալեպում կայացել է գնդակոծման հերթական հայ զոհի՝ 1960թ. ծնված Ասատուր Տիգրանյանի հուղարկավորությունը: Նա զոհվել էր հունվարի 21-ին՝ Հալեպի Ջդեյդե թաղամասում ականանետի արկի բեկորից ստացած վնասվածքից: Այս մասին հայտնում է Հալեպի հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 23-ին Հալեպի Ալ Քալյաս, Ալ Մեյսար թաղամասերում, Հին քաղաքում եւ Հանանի շրջանում, ինչպես նաեւ Հալեպ նահանգի կենտրոնական բանտի շրջակայքում բանակային ստորաբաժանումները ոչնչացրել եւ վիրավորել են գրոհայինների մեծ մասին: Մաարեթ ալ Արթիք բնակավայրում ոչնչացվել է ահաբեկիչների մի բեռնատար` մեծ քանակությամբ զենք-զինամթերքով: