Լիբանանի հեռահաղորդահկցության նախարար Նիկոլ Սեհնաուին Twitter-ի իր էջում հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նամականիշի թողարկման մասին: Այս մասին գրում է Ֆրանսիայում լույս տեսնող «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
Նախարարը մասնավորապես, գրել է. «Այդ նամականիշը կփակցվի աշխարհի տարբեր ծագեր ուղարկվող ծրարների վրա եւ կլինի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված մեր ճիչն աշխարհին: Դա նաեւ սրտից բխած ուղերձ է մեր հայ քաղաքացիներին, որոնք լիբանանյան հասարակության կարեւոր բաղադրիչն են եւ որոնցով մենք հպարտանում ենք»: