Թուրք գրող Այշե Քուլինի դեմ change.org կայքով Ուղուր Դերինի կողմից բողոք-ստորագրահավաք է կազմակերպվել։
Այշե Քոլին օրեր առաջ մասնակցել էր CNNturk-ի հաղորդումներից մեկին եւ հայտարարել, թե 1915-ին թուրքերն առանց պատճառի չեն կոտորել հայերին՝ շեշտելով, թե դա ցեղասպանություն չի կարելի համարել։
Change.org-ում կազմակերպված բողոք-ստորագրահավաքի տեքստում գրված է. «Շատ ցավալի է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ նման անհարգալից եւ անհավասակշիռ խոսք ենք լսում գրողից։ Այշե Քուլինը հեռուստատեսությամբ շատ հանգիստ ձեւով ասաց. «Այնպես չէ, որ հայերը իրենց համար կանգնած էին, մենք էլ կոտորեցինք»։ Սրանով նա ընդգծեց, որ կոտորողները ճիշտ էին։ Նրանից ներողություն չենք սպասում, մենք խստորեն դատապարտում ենք նրան, բոյկոտում նրա գրքերը եւ ողջամիտ մարդկանց կոչ անում չկարդալ նրա գրքերը»։