Ֆրանսահայ լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրն իր 90–ամյակը կնշի Գերմանիայում։
Իր ծննդյան օրը` մայիսի 22–ին, նա «Լեգենդը վերադառնում է» (Die Legende kehrt zurück) խորագրով համերգ կտա Բեռլինի O2 World մարզադաշտում, հայտնում է Deutsche Welle–ը` հղում անելով կազմակերպիչներին։
Ազնավուրի ևս մեկ համերգ նշանակված է մայիսի 24–ին` Մայնի Ֆրանկֆուրտում։
Աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնիե, երաժիշտ և դերասան Շառլ Ազնավուրը ծնվել է հայ արտագաղթածների ընտանիքում, ովքեր Ֆրանսիա էին տեղափոխվել 1922 թվականին։
Ազնավուրի առավել հայտնի երգերի թվում են` «Բոհեմ», «Նա», «Մայրիկ», «Իզաբել», «Ավե Մարիա», «Չէ, ես ոչինչ չեմ մոռացել»։
Նովոստի–Արմենիա