Փարիզի քաղաքապետի թեկնածու Աննա Իդալգոն այցելել է Փարիզում հայկական մշակույթի տուն: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ը: Ողջույնի իր խոսքում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության համանախագահ Մուրադ Փափազյանը հիշեցրել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ու ՀՅԴ-ի միջեւ խոր կապերի մասին, ինչպես նաեւ Փարիզի քաղաքապետի թեկնածուի հետ հայ համայնքի համագործակցության մասին: Նա նշել է, որ Աննա Իդալգոն այդ աջակցությունը ժառանգել է Բերտրան Դելանոեից ու նրա խմբից, ովքեր միշտ պայքարում են հանուն հայկական հարցի:
Իր ելույթի ընթացքում Աննա Իդալգոն հպարտություն է հայտնել, որ ընդունել է ժառանգությունն ու կպահպանի այն Փարիզի քաղաքապետ դառնալու դեպքում: Նա նաեւ նշել է հասարակության շրջանում հիշողության ու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի օգնությամբ դրա պաշտպանության մասին: Թեկնածուն հարգանքի տուրք է մատուցել հայերին, ովքեր զոհվել են հանուն Ֆրանսիայի ու հանուն Փարիզի ազատագրության: «Հայերը կարեւոր դեր են խաղում այս քաղաքի կյանքում»,- ասել է նա: