Ռուսական Logos Film Company զբաղվում է Շավարշ Կարապետյանի մասին ֆիլմի նկարահանման նախապատրաստմամբ: Վերջինս տասնյակ տարիներ առաջ Երեւանում փրկել է ջուրն ընկած տրոլեյբուսի ուղեւորներին, հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում:
Ֆիլմը կոչվելու է «20 կյանքեր»՝ փրկվածների թվով:
Ներկայումս նախագիծը մշակման փուլում է: Հայտնի է, որ այն նկարահանվելու է դրամայի ժանրում, պրոդյուսերներներն են լինելու Սվետլանա Դալին ու Օլգա Սինելշչիկովան: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել 1976թ սեպտեմբերին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am