Ալեքսիս Օհանյանն իրեն իր բլոգում անվանում է «սթարթափ», որի նպատակն է աշխարհն ավելի անտանելի դարձնել: «Forbes» ամսագիրը նրան անվանում է «Ինտերնետի կառավարիչ»: Եվ ոչ մի նկարագրություն չափազանցություն չէ: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Ալեքսիս Օհանյանը քոլեջն ավարտել է 2005թ.-ին ու դարձել Reddit.com կայքի հիմնադիրներից մեկը գործընկերոջ՝ Սթիվ Հաֆմանի հետ միասին: «Asbarez»-ին տված հարցազրույցում Օհանյանը նշել է, որ նա պատկերացում չի ունեցել, իրենց կայքը մի քանի տարվա ընթացքում համաշխարհային ճանաչում ձեռք կբերի: «Սթիվն ու ես մտածել անգամ չէինք կարող: Այսօր Reddit-ը Ինտերնետի խոշորագույն կայքերից մեկն է. միայն անցյալ ամիս այն այցելել են ավելի քան 100 մլն մարդ: Սա հիանալի է»,- ասել է նա:
Reddit կայքը, որն իրեն հայտարարել էր «համացանցում առաջին էջ», սոցիալական նորությունների կայք է, որի պարունակությունը դրվում է օգտատերերի քվեարկությանը: Ընթերցողը քվեարկում է հետաքրքիր նորության օգտին ու վերջնական արդյունքը տեղադրվում է առաջին էջում, որտեղ էլ քննարկում են հետաքրքիր պատմություններ ու լուսանկարներ: Այսօր Reddit-ը խոշոր սոցիալական մեդիա է հանդիսանում ու հաճախ կարեւոր դեր է խաղում ընթացիկ իրադարձություններում:
Ալեքսիս Օհանյանը 2006թ.-ին Reddit-ը վաճառեց «Condé Nast»-ին, սակայն շարունակում էր աշխատել կառավարման համակարգում: 2009թ.-ին նա հեռացել էր Reddit-ից ու երեք ամիս աշխատել Հայաստանում: Բոլորովին վերջերս Օհանյանը գիրք հրապարակեց՝ «Առանց նրանց թույլտվության. ինչպես կկառուցվի 21-րդ դարը, հնարավոր չէ վերահսկել», որը 2013թ.-ի հոկտեմբերին թողարկվելուց հետո ազգային բեսթսելեր դարձավ: «Համացանցի հանուն բարիքի ծառայեցնելու» մասին գրքում Օհանյանը փոխանակում է իր փորձն ու խորհուրդները ապագա երիտասարդ ձեռներեցների հետ, որոնք ցանկանում են ազդեցություն թողնել աշխարհի վրա: