Մարտի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա անվանի դաշնակահար Տիգրան Համասյանի մենահամերգը:
Yerkir.am-ի հետ զրույցում համերգի կազմակերպիչ «TM պրոդաքշըն»ընկերության ղեկավար Թովմաս Մարտիրոսյանը նշեց, որ համերգը բաղկացած է լինելու երկու բաժնից:
«Համասյանը կատարելու է դասական գործեր»,- ասաց Թովմասյանը` հավելելով, որ համերգի տոմսերն արդեն կան վաճառքում:
Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի 14-ին Համասյանը կրկին հանդես էր եկել համերգով` իր թիմով:
Yerkir.am