Ողջ Քալիֆորնիայի ակտիվիստները 2014թ.-ի ապրիլի 7-ին կմիանան Ամերիկայի հայ դատի գրասենյակի ԱՄՆ-ի արեւմտյան շրջանի բաժանմունքին Սակրամենտոյի ամենամյա միջոցառման շրջանակներում: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Ամերիկայի հայ դատի գրասենյակի ԱՄՆ-ի արեւմտյան շրջանի բաժանմունքի մամուլի ծառայությունից:
2002թ.-ից ամերիկահայերը ողջ նահանգից ԱՀԴԳ-ի եւ Քալիֆորնիայի օրենսդիր ժողովի հետ միասին նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը Կապիտոլիումում: «Բացի այն, որ մենք հարգում ենք 1.5 մլն զոհերի հիշատակը, այդ օրը հնարավորություն է տալիս մեր համայնքին, քանի որ ակտիվիստները Կապիտոլիումում հանդիպում են իրենց ներկայացուցիչների հետ ու քննարկում են խնդիրներ, որոնք հուզում են համայնքին»,- հայտարարել է Ամերիկայի հայ դատի գրասենյակի ԱՄՆ-ի արեւմտյան շրջանի բաժանմունքի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:
Այս տարի Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ միջոցառումները կսկսվեն Քալիֆորնիայի Սենատում եւ Օրենսդիր ժողովում: Հետո Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ քվեարկություն տեղի կունենա: Մասնակիցներն օրենսդիրների հետ կհանդիպեն օրվա ընթացքում, որպեսզի քննարկեն արդիական հարցեր, որոնք հետաքրքրում են ամերիկահայերին, ինչից հետ ներկա կլինեն օրենսդիր մարմնի անդամների հետ հանդիպմանը: