Այս տարի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տանիքը կհիմնանորոգվի. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ վերանորոգվելու են նաեւ համերգասրահը, ցուցասրահները եւ չնայած սրան, թանգարանը շարունակելու է իր բնականոն աշխատանքը եւ բաց է լինելու:
«Արամ Խաչատրյանին, այո, ճանաչում են, ճանաչում են եւ դրսում, բայց, մեկ է, ցանկացած մշակույթ, գործիք եւ մշակութային ժառանգություն միշտ էլ քարոզչության կարիք ունի: Վիեննան, թվում է, թե դասական երաժշտության քարոզչության կարիք չունի, բայց անընդմեջ գովազդում է դասական համերգները: Այնպես որ, Խաչատրյան պետք է հնչի անընդմեջ, աշխարհի բոլոր համերգասրահներում»,-ասաց Գրիգորյանը:
Yerkir.am