Լոս Անջելեսի Վուլլենդ-Հիլլզ ու Տարզանա շրջանների բիզնես-շրջանակներում լավ հայտնի Վարանդ Մաջարյանն առաջադրվում է լոսանջելեսյան Էնսինո շրջանի մունիցիպալ խորհրդում: Քվեարկությունը տեղի է ունենալու մարտի 16-ին-ին, գրում է «Asbarez» պարբերականը:
Մաջարյանը նշանակալի հաջողությունների է հասել բիզնեսում ու ջանքեր է ներդրել, որպեսզի օգնի մյուսներին եւս նման արդյունքի հասնել: Տասներկու տարիների ընթացքում նա տեղացի գործարարներին ու մյուս շահագրգիռ կողմերին դրդել է գործել արդարության ու անթերիության սկզբունքների համաձայն: