RSS   Русский   Õ€Õ¡ÕµÕ¥Ö€Õ¥Õ¶            
Ամենա սիրված
Բանակի օրվա առիթով, հունվարի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցված Ս. Պատարագին ներկա են գտնվել այս օրերին Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը եւ ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանը:
Լույս է տեսել Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի և Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի համատեղ պատրաստած «Ազդակ բացառիկ» հոդվածների ժողովածուն՝ նվիրված Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին:
Հայտնի ֆրանսիացի կոմպոզիտոր և ակորդեոնահար Ռիշար Գալյանոն չորեքշաբթի Երևանում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ելույթ կունենա «Տարվա եղանակներ» համերգային ծրագրով։ «Մենք կներկայացնենք մեր ծրագիրը մարտի 5–ին Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում։ Մենք միավորել ենք Վիվալդիի և Պիացոլայի «Տարվա եղանակները»` նվիրելով համերգը Կանանց միջազգային օրվան»,– երեքշաբթի ասաց Մարտիրոսյանը։ Ըստ նրա, Գալյանոյի հետ նվագախմբի համագործակցությունը վաղուց է սկսվել և միշտ հաջող է եղել։ «Համերգային ծրագիրը, ...
Վիոլետա Սմիթը, ով հիշեցնում է գրող-վիպասան Բարբարա Քարթլենդին, հայ փախստականների դուստր է, ովքեր ցեղասպանության հետեւանքով լքել են հայրենիքն ու ապսատան գտել Հնդկաստանում: 92 տարեկան հասակում նա բնակվում է  Կալկաթայի Սադեր փողոցում գտնվող իրեն պատկանող հյուրանոցում:
Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրկին բարձրացրեց իր` «Գիրք մնացորդացի» հարցը` նշելով, որ այն շարունակում է մնալ կալանքի տակ` Չարենցի թանգարանում` Չարենցի դստեր պահանջով:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան քարոզչական բնույթ ուներ, կարծում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը
Բրիտանացի երգահան Բենջամեն Բրիտենի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ «ՏաԹեւեր» ճոպանուղում բացառիկ համերգ տեղի կունենա:
Դավութօղլուի հետ Երևան են ժամանել նաև «Ակօս» թերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը, «Yeni Şafak»-ի լրագրողներից Մարգար Եսայանն ու Ֆրանսիայում բնակվող Սոմսոն Օզարարատը, ով հայտնի է հայ-թուրքական հարաբերությունների հարցով զբաղվողներին. Հայտնում է hurriyet.com-ը:
Ապրիլի 21-ին Սան Պաուլոյի «Հայկական Ակումբ» համալիրում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության հարցերին նվիրված կլոր սեղան, որի մասնակիցները քննարկեցին նախորդ դարասկզբին տեղի ունեցած համամարդկային այդ ոճրագործության տարբեր ասպեկտները, հետագայում նախատեսվող քայլերը, ինչպես նաև ցուցադրվեցին փաստագրական մի քանի ժապավեններ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:
Դեկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նախարարության մի խումբ աշխատակիցներ այցելեցին «Ոսկե Դար» պատկերասրահում «ԱԱ Աուկցիոն» և hi-artonline.com նախագծի կազմակերպած ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին ժամանակակից արվեստի, ինչպես նաև անցյալ հարյուրամյակի հայ կերպարվեստի մի շարք լավագույն նմուշներ:
Մարտի 26-ին Օտտավայի Ալգոնքինի Կիրառական Արվեստների եւ Տեխնոլոգիայի Քոլլեջում (Algonquin College of Applied Arts and Technology) կայացավ «Մշակույթների տոնահանդես» (Celebration of Cultures) ամենամյա միջոցառումը, որտեղ, ինչպես նախկինում, ՀՀ դեսպանության կազմակերպությամբ եւ Օտտավահայ մշակութային կազմակերպության աջակցությամբ այլ երկրների կողքին ներկայացված էր նաև Հայաստանի տաղավարը: Բացի Հայաստանից տարածաշրջանը ներկայացված էր միայն Իրանի դեսպանության կողմից:
Քիչ առաջ սկսվեց Նկարիչների միության համագումարը, որի ընթացքում կընտրվի նաեւ միության նոր նախագահ: Yerkir.am-ի հետ զրույցում Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ ինքը պատրաստվում է կրկին առաջադրել իր թեկնածությունը:
Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մասին տեղյակ լինելու և պաշտոնական լիազորությունները չկատարելու մեջ մեղադրվող` Տրապիզոնի ոստիկանության պետ Ալբայ Ալի Օզի դատը Կ.Պոլսի հիմնական դատին միացնելու առաջարկը մերժվել էր:
Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը թուրքական դիվանագիտության հերթական բլեֆն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը:








Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:



 
  Яндекс цитирования



Загрузка...