газета армян России
RSS Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ցուցանիշները շարունակում են անշեղորեն աճել. 2013 թվականին Հայաստան է ժամանել 924 հազար 965 զբոսաշրջիկ։ 2012 թվականի համեմատ այդ ցուցանիշն աճել է 9.7 տոկոսով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից՝ 2013թ. հունվար- դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 906 հազար 154 մարդ կամ 2012թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 12.3 տոկոսով:
Խաչատրյանի անվան տրիոն` «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ (ապրանքանիշը` Beeline), 2013թ.–ին ավելի քան երկու տասնյակ համերգ և վարպետության դասեր է անցկացրել մայրաքաղաքի և Հայաստանի մարզերի երաժշտական դպրոցների սաների համար, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Խաչատրյանի անվան տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը։
Հուլիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ` նվիրված Հայկական Սփյուռքի ձևավորմանը և ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծմանը: Նա անդրադարձավ նաև Սփյուռքի մեր հայրենակիցների ձեռքբերումներին և հորդորեց նրանց դառնալ իրենց բնակության երկրի «լավագույն» քաղաքացին` շարունակելով հայ մնալ:
Թուրքական www.kultur.gov.tr կայքը «Հայկական պնդումներ եւ իրողություններ. Արեւելյան Անատոլիան հայերի հայրենի՞քն է» խորագրով հոդված է հրապարակել, որը դիտարժան մի քանի կարեւոր կետ է հաւաքել.
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին մարվեց եւ շրջանառություն մտավ Երեւանի հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշ:
Ապրիլի 21-ին Սան Պաուլոյի «Հայկական Ակումբ» համալիրում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության հարցերին նվիրված կլոր սեղան, որի մասնակիցները քննարկեցին նախորդ դարասկզբին տեղի ունեցած համամարդկային այդ ոճրագործության տարբեր ասպեկտները, հետագայում նախատեսվող քայլերը, ինչպես նաև ցուցադրվեցին փաստագրական մի քանի ժապավեններ։
«Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիր, ճանաչված ջութակահար եւ դիրիժոր Պինկաս Ցուկերմանի եւ աշխարհահռչակ «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի համատեղ ելույթը տեղի կունենա Երեւանի Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում՝ դեկտեմբերի 11-ին «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի 14-րդ համերգաշարի ավարտին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն haberturk-ի հետ հարցազրույցում խոսել է Հայաստան կատարելիք այցի մասին` ասելով.«Արձանագրությունները գրված տեքստեր են: Հիմնականը` խոչընդոտները մտքից հեռացնելն է». հայտնում է apa.az-ը:
«Եթե ես առաջիկայում որեւէ խոշոր մրցանակ կամ հոնորար ստանամ, այն կնվիրեմ իմ ընկեր գրողների առողջության վերականգնմանը կամ էլ նրանց գործերի հրատարակմանը»,- այսօր հայտարարեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Փետրվարի 22-ին ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ:
Դեկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նախարարության մի խումբ աշխատակիցներ այցելեցին «Ոսկե Դար» պատկերասրահում «ԱԱ Աուկցիոն» և hi-artonline.com նախագծի կազմակերպած ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին ժամանակակից արվեստի, ինչպես նաև անցյալ հարյուրամյակի հայ կերպարվեստի մի շարք լավագույն նմուշներ:
Դեկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետն իր գրասենյակում ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամներին` Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ. տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական բաժինը:
«Ակօս» թերթի լրագրող Ույգար Գյուլթեքինը խոսել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի նախապատրաստությունների մասին:
Ռուսաստանի Պետական վիճակագրության դաշնային ծառայությունը (Росстат) հրապարակել է 2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի վերջնական տվյալները: Ինչպես հաղորդում է РБК-ն, 8 տարում՝ 2002 թվականից Ռուսաստանի Դաշնության բնակիչությունը նվազել է 2,3 միլիոնով եւ կազմել 142 միլիոն 857 հազար մարդ:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-թուրքական  հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ։








Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:



 
  Яндекс цитирования



Загрузка...