газета армян России
RSS Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Հունիսի 1-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության պատկերասրահում բացվեց ֆրանսիահայ նկարիչ Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսը` «Երևակայական բնապատկերներ» խորագրով: Ցուցահանդեսի շրջանակներում մեկ ամիս շարունակ ամերիկահայ համայնքին կներկայացվեն նկարչի բնանկարներն ու քանդակները:
Երեկ Հալեպի հայաշատ թաղամասերն  դարձյալ հրթիռակոծման են ենթարկվել։ Ժամը 16.00-ին արկեր են ընկել Վիլլաներ կոչվող եւ Ազիզի թաղամասերում։ Կան զոհեր եւ վիրավորներ։  Այս մասին  Հալեպից հաղորդում է ԵրկիրՄեդիայի թղթակից Մարիա Գաբրիելյանը։
Դոնեցկի մարզային խորհրդի պատգամավոր Նիկոլայ տոկարսկին առաջարկել է 2013-2015թ. միջոցառումների ցանկում ներառել նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
Նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Պոկրովսկիե վորոտա» մշակութային կենտրոնում «Ժամ» ամսագիրը եւ «Մենք» ստեղծագործական կրթական ընկերությունը՝ «Նոյի զավակները» հիմնադրամի հետ միասին կազմակերպել են Վահան Տերյանի ստեղծագործությանը նվիրված «Ժամանակ-աշուն» ֆիլմի անդրանիկ ցուցադրումը:
Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալներից մեկին՝ Էրհան Թունջելին, բերման են ենթարկել: Այժմ նա գտնվում է «Չաղլայան» դատարանում. հայտնում է Hurriyet.com-ը:
Բանահավաք եւ ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը, դեկտեմբերի 11-ին, Երեւանում տեղի է ունեցել Ստամբուլի «Բելգե» հրատարակչության տնօրեն Ռագըփ Զարաքօլուի մասնակցությամբ։
Սումգայիթի ողբերգության 24-ամյա տարելիցը նշվել է նաև ԱՄՆ Կոնգրեսում:
Ֆրանսիայում հրապարակվել է Բորիս Աճեմյանի «Նեգուսի փողային նվագախումբը. հայերը Եթովպիայում(XIX–XX դարեր)» գիրքը՝ այդ աֆրիկյան երկրում հայերի յուրահատուկ դերի մասին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:Հաճախ են ասում, որ «բոլորից շատ հայերն են մոտ եթովպացիներին», որ, ի տարբերություն Եթովպիայում սպիտակամորթների մեծամասնության, նրանց օտարերկրացիներ չէին համարում:
Հայտնի ջութակահար Անդրեյ Բարանովը դեկտեմբերի 19–ին առաջին անգամ ելույթ կունենա Երևանում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի գալա–համերգին
Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրամանով Աբխազիայի տնտեսության նախարարի պաշտոնում նշանակվել է Դավիթ Իրադյանը: 2010 թվականի ապրիլից նա աշխատում էր որպես տնտեսության նախարարի տեղակալ, իսկ 2005-2010 թվականներին՝ կառավարության տնտեսական հարցերով խորհրդական: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, Իրադյանն այս նոր պաշտոնում փոխարինել է նախկին նախարար Քրիստինա Օզգանին: Նախագահի հրամանով Օզգանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Մարտի 4-ին Աթենքի Նեա Զմիրնի թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին հունահայ բոլոր հոգևոր առաջնորդները, ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ: Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտները պատվո պահակախումբ էին կազմել:
Այս տարի առաջին անգամ, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, Տալլինի 17-րդ ամենամյա` «Սեւ գիշերներ»միջազգային կինոփառատոնում ներկայացվել է հայ կինոն` առանձին ծրագրով:
NEWS.am-ը ներկայացնում է հատված «The Economist»-ում հրապարակված հոդվածից:
Լիբանանի կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ ծրագրում է նամականիշ թողարկել լիբանանյան Բիքֆայա քաղաքում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պատկերով: Այդ մասին գրում է «Asbarez» թերթը:
Թուրքիայից 35-ամյա դերասան Դենիս Բարիշն ու Երեւանի Մնջախաղի թատրոնի 32-ամյա դերասան Հովհաննես Աջինյանը ձեռքսեղմման համաշխարհային ռեկորդ են սահմանել:







Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:




 
  Яндекс цитирования



Загрузка...