RSS   Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի համերգը, որը նվիրված էր Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հունվարի 29-ին Փարիզում կանցկացնի իր ամենամյա ընթրիքը՝ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի, հանրապետության ընտրված պաշտոնյաների եւ այլ բարձրաստիճան անձանց ներկայությամբ: Այդ մասին գրում է ֆրանս-հայկական «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
Թուրքական մամուլն արձագանքել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին ուղղված ուղերձին՝ այն անվանելով խիստ ուղերձ Հայաստանի կողմից։
Հայ գուրմաններին կառաջարկեն կիրակի համտեսել ղափամա ավանդական կերակրատեսակը 2013 թվականին անցկացված խոհարարական փառատոների արդյունքների ամփոփող միջոցառման ընթացքում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը։
Դեկտեմբերի 15-ին ժ. 14:00 ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Գարեգին Նժդեհի գործունեությունը Սփյուռքում» խորագրով գիտաժողովը` նվիրված մեծ զորավար և գաղափարախոս Գարեգին Նժդեհի 125-ամյակին:
Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի ավերակներ այցելողների թիվը 2013-ին ավելացել է նախորդ տարվա համեմատ:
Հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիները իրավունք ունեն Լեհաստանում առանց աշխատանքի հատուկ թույլտվության 6 ամիս աշխատանքային գործունեություն ծավալել: Այդ մասին հայտնում է«Ազատություն» ռադիոկայանը:
Թուրք հայտնի պատմաբան, Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Թաներ Աքչամը հայտնել է, թե հատուկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար աշխատություն կպատրաստի, որտեղ կներկայացնի Աթաթուրքի խոսքերը հայերի տեղահանության եւ կոտորածների մասին։
Օրեր առաջ հայ հասարակության ուշադրությունը գրավեց ազգությամբ հայ, 29-ամյա իմամ Աբդուլմեջիթի (Արթուր Մանուկյանի) սպանության լուրը Յարոսլավլ քաղաքում։ Հայազգի երիտասարդի կրոնափոխության պատճառներն անհայտ են։ Դժվար է խոսել նաեւ մեր օրերում այս երեւույթի տարածվածության մասին։
Լիբանանահայության ազգային-քաղաքական կյանքի եռուզեռը շարունակվում է: Անթիլիասի միջազգային խորհրդաժողովը հազիվ ավարտված, լիբանանահայությունը ոգեկոչեց սումգայիթյան եղեռնագործության զոհերի հիշատակը, այս անգամ՝ հատուկ նշումով:
Նոյեմբերի 28-ին «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովը: Համերգին կմասնակցի նաեւ աշխարհահռչակ դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվեց քարտեզագրական նոր նյութերով, որոնք թողարկվել են 1920-ականների առաջին կեսին: Ամերիկյան, գերմանական, բրիտանական քարտեզագրական այս նյութերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ դրանցում առկա են նաև արդեն Հանրապետական հռչակված Թուրքիայի սահմանները: Ըստ այդմ, Թուրքիայի արևելյան սահմանն անցնում է այն սահմանագծով, որը հաստատվել էր ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի (1856-1924թթ.) իրավարար վճռով: Քարտեզագրական այս նյութերը լավագույն վկայությունն ...
Հիւսիսային Լիբանանի մէջ վերջին օրերուն ծայր առած բախումները հերթական անգամ մթագնած են լիբանանեան համապատկերը: Միջազգային լրատուամիջոցներուն հրապարակած լրատուութիւնները թէ պատկերասփիւռի կայաններուն կողմէ անվերջ պատկերասփռուող նկարահանումները պատերազմական ընդհանուր իրավիճակի տպաւորութիւնը կը փոխանցեն յատկապէս արտալիբանանեան միջավայրերէ լիբանանեան քաղաքական իրադարձութիւններուն հետեւողներուն մօտ:
Տպագիր գրքի հանդեպ հետաքրքրությունը, չնայած օնլայն ընթերցանության հնարավորություններին, Հայաստանում դեռ մեծ է։ NEWS.am-ի թղթակիցն այսօր շրջել է մայրաքաղաքի հիմնական գրախանութներով ու զրուցելով գրախանութների վաճառողների ու գնորդների հետ՝ պարզել, որ հայ ընթերցողների շրջանում ավելի մեծ պահանջարկ ունի համաշխարհային գրականությունը։
Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում եւ մատուռներում  Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին պատարագներ են մատուցվել։ Չերնովեցում խաչքարի բացման արարողություն է կայացել։








Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:



 
  Яндекс цитирования



Загрузка...