Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
Վրաստան
Հայ ժողովուրդը ստեղծարար է, նրա զավակների մատները՝ բանուկ և արարող, իսկ ձեռքերը վաղուց ի վեր ստացել են ոսկե ածականը և աշխարհին հայտնի են «Հայի ոսկե ձեռքեր» բնորոշմամբ: Դեկտեմբերի 19-ին Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահումը Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ կազմակերպված «Հմուտ ձեռքեր» ցուցահանդեսը նվիրված էր հայ կնոջ նուրբ մատներով ստեղծված ձեռագործ աշխատանքին: Ցուցահանդեսին փառահեղորեն տեղ էին գրավել թբիլիսահայ ...
Դեկտեմբերի 17-ին վերստին մարդաշատ էր Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը: Այստեղ էին հավաքվել թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչները, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների և երիտասարդական միությունների անդամներ: Այստեղ էր գտնվում նաև Վրաստանում ՀՀ դեսպանի տիկին Արմինե Մանուկյանը: Մշակույթի Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ 19-րդ դարի մեծահարուստ և խոշոր նավթարդյունաբերող, իր ժողովրդի նվիրյալ և մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշևի ծննդյան 170-ամյակին նվիրված «Գործ՝ ողջ կյանքի» գրքույկի ...
Դեկտեմբերի 7-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրազախանյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգիստ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի անմեղ զոհերի:
Նոյեմբերի 30-ին, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմին կից «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Վրաստանի Հայ Նկարիչների միության անդրանիկ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են երկրի տարբեր անկյուններում գործող 29 հայ նկարիչների 47 աշխատանքներ: Այստեղ ցուցադրված են տարբեր ոճի և ուղղության աշխատանքներ, որոնք բոլորն էլ նկարչի անխոս զրույցն է իր հոգևոր աշխարհի հետ, որը գունային յուրահատուկ ներդաշնակությամբ, վրձնի տարբեր շարժումներով ...
“Վրաստանի Հայ Համայնք”-ը ողջունում է ձեզ` Վրաստանի եւ Հայաստանի նախագահներ պարոնայք Միխայիլ Սահակաշվիլիին եւ Սերժ Սարգսյանին:
Ըստ լրատվամիջոցների` նոյեմբերի 25-ին պատգամավոր Հայկ Սանոսյանը իր ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` հայտարարել է, որ չի ճանաչում Վահագն Չախալյանին որպես քաղաքական գործիչ և չի տեսել նրա «ազգանպաստ քայլերը»։
Նոյեմբերի 5-ին Դոնի Ռոստով քաղաքում կայացել է Ռոստովի մարզում բնակվող ջավախահայության ներկայացուցիչների հանդիպում: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, հանդիպումը կազմակերպվել է «Դոնի Նոր Նախիջևանի հայ համայնք» Ռոստովի տարածաշրջանային հասարակական կազմակերպության և «Ջավախյան Սփյուռք» հասարակական կազմակերպության (կենտրոնը գտնվում է Մոսկվայում) նախաձեռնությամբ: Հանդիպմանը ներկա էին «Դոնի Նոր Նախիջևանի հայ համայնքի» նախագահ Հարություն Սուրմալյանը, «Ջավախյան Սփյուռք» ...
Նոյեմբերի 13-ին, կիրակնօրյա պատարագից հետո Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմին կից Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում հայկական տեսաֆիլմ դիտելու եկած եկեղեցասեր հասարակայնությանը սպասում էր հաճելի անակնկալ. Գալուստ Գյուլբենկյան սրահում նրանց դիմավորեց ,,The Beautified Project,, ռոք-երաժշտական խումբը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: