газета армян России
RSS Русский   Հայերեն            
բարեգործություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 16-րդ հեռուստամարաթոնի ժամանակ  արձանագրվել է 22 միլիոն 661 հազար 372 դոլար նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:
Նոյեմբերի 28-ին Թեհրանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Հեռուստամարաթոն-2013» մեկնարկի արարողությունը, որի ընթացքում հանգանակված գումարները նպատակաուղղված են լինելու Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը:
«Դեպի Արցախ» խորագրով 16-րդ «Հեռուստամարաթոն 2013»-ը կմեկնարկի նոյեմբերի 28-ին Երևանի ժամանակով 20.00- ին և կշարունակվի մինչեւ հաջորդ առավոտ` ժամը 08.00- ն: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով` Armeniafund կայքի միջոցով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Վարդենիս-Մարտակերտ` Հայաստանն Արցախին կապող սոցիալ-տնտեսական կարևոր նշանակության ավտոճանապարհի կառուցմանն ուղղված հեռուսատամարաթոնին նախորդել են աշխարհի տարբեր երկրներում ...
Նոյեմբերի 21-ից 24-ը տեղի է ունեցել «Հայաստան» հիմնադրամի ամենամյա համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որը հավաքագրել է 1.460.000 եվրոյի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, ինչը 4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը:
«Հայաստան» հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը նոյեմբերի 16-ին «Հայ կենտրոն» սրահում անցկացրել է իր ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը, որի հասույթը կուղղվի Արցախի Նոր Մարաղա գյուղում համայնքային կենտրոնի կառուցման երկրորդ փուլին:
Ֆրանսիայում կայացած ֆոնետոնի ընթացքում հավաքվել է 1,460 մլն եվրո՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, ու սիրիահայ համայնքի կարիքների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հաղորդել փարիզցի լրագրող Ժան Էկիյանը:
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրն (ՊՀԾ) այս շաբաթ սկսեց օգնություն հատկացնել Հայաստանում պաշտպանություն գտած` Սիրիայից տեղահանված 5000 հայերի: Վեցամսյա ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը. հայտնում են ՊՀԾ մամլո կենտրոնից:
Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության ղեկավարությունը օգնել է անցյալ շաբաթ Դամասկոսում հերթական ահաբեկչության ժամանակ զոհված հայ երկու երեխաների ընտանիքներին: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդում է, որ կուսակցության ղեկավարության ներկայացուցիչը հայտարարել է, թե Սիրիայի ընդդիմադիր գրոհայինների կողմից բնակելի թաղամասերը, դպրոցները եւ սրբա վայրերը հրաձգության ենթարկելը ի զորու չեն ոչնչացնելու երկրի քաղաքացիների ապրելու եւ արարելու ձգտումը, հայրենասիրության զգացումը:
Հայաստանի ապագան կախված է երիտասարդներին օգնելուց: Նման կարծիք է հայտնել ամերիկյան գործարար եւ բարերար Ռենդի Սապահ-Գուլյանը, գրում է «The Armenian Weekly»-ն: «Մեր հիմնադրամի նպատակն է հայկական երիտասարդությանը անմիջականորեն առնչվող ծրագրերի լայն սպեկտրի ստեղծումը: Կարծում ենք՝ բոլոր հասարակություններում երիտասարդությունը հիմքն է, որի վրա կարելի է շոշափլի եւ ամուր ինչ-որ բան ստեղծել»,- ասել է Սապահ-Գուլյանը:
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգում Ուոթերթաունի միջին դպրոցի հայկական ակումբն ամեն տարի միջոցներ է հավաքում, որպեսզի բժիշկներ ուղարկի Հայաստանի հեռավոր գյուղեր: Այս տարի նոյեմբերի 17-ին այն կազմակերպել էր կինոցուցադրություն, որպեսզի այդ նպատակով գումար հավաքի: Այդ մասին գրում է «Watertown Patch»-ը:
Երևանում հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշևի արձանի բացման հանդիսությանը մասնակցելուց հետո բարերարի թոռ՝ ֆրանսաբնակ Ալեքսանդր Մանթաշյանց կրտսերը, որդու՝ Միխայիլ Մանթաշյանցի հետ, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության ղեկավար Սերգո Երիցյանի ուղեկցությամբ ապրիլի 19-ին երկօրյա այցելությամբ գտնվում էին Թբիլիսիում:
Ուզբեկիստանի Հայկական մշակութային կենտրոնի վարչությունը Հանրապետական միջազգային մշակութային կենտրոնի հետ միասին կազմակերպել են Տաշկենտ քաղաքի թիվ 21 «Մեհրիբոնլիք» մանկատանը բարեգործական ակցիա՝ հանպատրաստից սարքած համերգով, որում ելույթ են ունեցել «Ուրարտու» պարային անսամբլը եւ մանկատան սաները:
Ինչպես մենք արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 3-ի ժամը 22-ին Դոնի Ռոստով քաղաքի Սեւեռնի շրջանում՝ իր տանից ոչ հեռու գտնվող «Վոլոգոդսկայա» կանգառի մոտ անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել 20-ամյա Արամ Հայկյանը: Նշենք, որ այդ ժամանակ երիտասարդը զբոսնելիս է եղել իր ռուս ընկերոջ հետ, որին հարձակվողերը միանգամից հեռացրել են Արամից: Սակայն Արամի ընկերը չի վախեցել ու չի փախել, ինչով մահից է փրկել մեր հայրենակցին: Դանակի վերքեր եւ գանգա-ուղեղային վնասվածք ստացած Արամը հոսպիտալացվել է Դոնի Ռոստովի թիվ ...
Դեկտեմբերի 17-ին վերստին մարդաշատ էր Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը: Այստեղ էին հավաքվել թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչները, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների և երիտասարդական միությունների անդամներ: Այստեղ էր գտնվում նաև Վրաստանում ՀՀ դեսպանի տիկին Արմինե Մանուկյանը: Մշակույթի Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ 19-րդ դարի մեծահարուստ և խոշոր նավթարդյունաբերող, իր ժողովրդի նվիրյալ և մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշևի ծննդյան 170-ամյակին նվիրված «Գործ՝ ողջ կյանքի» գրքույկի ...
Դեկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրված բարերար Վարդ Ալեքսանյանի (Եգիպտոս) և հայագետ, մանկավարժ Հակոբ Չոլաքյանի (Սիրիա) պարգևների հանձման հանդիսավոր արարողությունը:
«Լինսի» հիմնադրամը, Քըրք Քըրքորյանը և Հարութ Սասունյանը երկար տարիների ընթացքում կարելի է ասել, որ անբաժան են եղել միմյանցից և բազմաթիվ հայերի համար Հայաստանի տարածքում բարեգործական գործունեություն են իրականացրել:
Մենք կանոնավորապես տեղեկացնում ենք մեր ընթերցողներին Պյատիգորսկում ապրող Խաչատուր Խաչատրյանի բուժման համար դրամամիջոցների հավաքման մասին: Բուժումը շարունակվում է եւ բավականին հաջող ընթանում: Երեխայի վիճակի մեջ դրական դինամիկա է նկատվում, շնչառությունը հանգիստ է դարձել՝ առանց խռխռոցի, խզզոցի եւ հեւոցի: Խաչատուրիկը շարունակ (կարճ ժամանակով) այցելում է մանկապարտեզ, որտեղ նրան սիրում են, խաղում նրա հետ եւ որտեղ նա բոլորի ուշադրության կենտրոնում է գտնվում: Լոգոպեդի հետ ամենօրյա պարապմունքների շնորհիվ, ...
Կրասնոդարի երկրամասում ապրող իննամյա Զինա Սիմոնյանը Իսրաելում շտապ վիրահատության կարիք ունի: Վայր ընկնելու եւ ոտքը լուրջ վնասելու պատճառով աղջկա մոտ ուռուցք էր առաջացել, որի հետեւանքը դարձել էր սարսափելի ախտորոշում՝ ձախ ազդրի ոսկորի դիստալային բաժնի օստեոսարկոմա: Զինան արդեն անցել է Իսրաելում բուժման առաջին փուլը, բայց նրա ծնողների ունեցած գումարը բավական էր միայն բուժման այդ փուլն անցնելու համար: Այժմ նա քիմիոթերապիայի կուրս է ստանում Բլոխինի անվան Մոսկվայի մանկական ուռուցքաբանական ինստիտուտում: ...







Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:




 
  Яндекс цитирования



Загрузка...