Ուզբեկիստանի Հայկական ազգային մշակութային Կենտրոնը (ՈւՀԱՄԿ) դարձել է ազգային մշակույթի տոնի մասնակից: Այդ տոնն ամփոփում է տարվա ընթացքում անցկացվող «Ուզբեկիստանն իր ջերմությամբ է տաքացրել մեզ բոլորիս» փառատոնը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ հղում կատարելով Ուզբեկիստանի հայերի «Դեպի ապագա» ամսագրին, փառատոնը տարվա ընթացքում անցկացվել է հանրապետական Ռուսական մշակույթի կենտրոնում (ՌՄԿ)՝ Ուզբեկիստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում:
ՌՄԿ-ում անցկացվող տոնական միջոցառման ժամանակ հանդես են եկել ինչպես ավագ սերունդի ներկայացուցիչներ՝ երգչուհի Լուիզա Բոլդեսկոն, երաժշտներ Վյաչեսլավ Ղահրամանյանը եւ Խիդիր Սափարովը, ՌՄԿ-ի «Երգող սրտեր» երգչախումբը, այնպես նաեւ երիտասարդ ինքնագործ արտիստներ՝ ՌՄԿ-ի մանկական պարային կոլեկտիվների մասնակիցներ «Ռիո» պարայի համույթը, «Ուզբեկիստանը մեր ընդհանուր տունն է» հանրապետական փառատոնի մասնակից ՈւՀԱՄԿ-ի «Ուրարտու» պարային համույթը, «Աղբյուր» երգչական ստուդիան, երաժիշտ Արմեն Բուղդանովը եւ Ուսպենսկու անվան հանրապետական մասնագիտացված երաժշտական ուսումնարանը:
Գեորգի Սահակովի նյութով