Դոնի Նոր Նախիջեւանի հայկական համայնքի վարչության նախագահ Հարություն Սուրմալյանը դարձել է Ռոստովի մարզի Օրենսդրական Ժողովի (ՌՄ ՕԺ) պատգամավոր՝ «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղի թեկնածուների ցուցակով: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, դա հնարավոր է դարձել ՌՄ ՕԺ-ում կուսակցության պատգամավորի մանդատի ազատումից հետո: «Միացյալ Ռուսաստանի» տարածաշրջանային քաղաքական խորհուրդը միաձայն սատարել է Հ. Սուրմալյանի թեկնածությունը:
Նշենք, որ Հարություն Սուրմալյանը լինելու է Ռոստովի մարզի խորհրդարանի երկրորդ հայազգի պատգամավոր: Նախկինում ՌՄ ՕԺ-ում Դոնի հայկական համայնքի միակ ներկայացուցիչ էր հանդիսանում «Ռոստովգազոապարատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, «Միացյալ Ռուսաստան» կուսակցութան անդամ Ֆերդինանդ Խաչատրյանը՝ ընտրված միամանդատ ընտրակարգով: