Մարտի 4-ին Կահիրե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան արարողություն:
Պատարագի ավարտից հետո Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը եգիպտահայ թեմի հոգևոր առաջնորդների և հայ համայնքային կառույցների ղեկավարների ու բազմաթիվ եգիպտահայերի ուղեկցությամբ ծաղկեպսակ զետեղեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի առջև` ի հիշատակ անմեղ զոհերի:
Սումգայիթում հայկական ջարդերի 24-րդ տարելիցի կապակցությամբ մարտի 5-ին եգիպտական ամենահեղինակավոր «Ալ-Ահրամ» օրաթերթը հրապարակել է Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի ակնարկը` «Հայերը ենթարկվել են կոտորածների» խորագրով: