Ինչպես Հայաստանյաց Առաքելական Սբ Եկեղեցու բոլոր թեմերում, այդպես էլ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ներքո գործող բոլոր գործող եկեղեցիներում ապրիլի 1-ին մեծ շուքով նշվեց Ծաղկազարդի սքանչելի տոնը: Ջավախքի ողջ տարածաշրջանում նախորդ երեկոյան տեղացած առատ ձյունը երկարաշունչ ձմռան վառ վկայությունն էր, սակայն եկեղեցիներում Վրաստանի տաք շրջաններից բերված կանաչ ոստերն օրհնությամբ բաժանվելով հավատավոր ժողովրդի զավակներին՝ Տիրոջ Գալստյան ավետիսն ու գարնան ջերմությունը բերեցին նրանց սրտերին:
Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցում հավաքված հավատավոր հոտի ու մանուկների աննախադեպ բազմաքանակ մասնակցությամբ Սբ Պատարագի ավարտին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Բաբգէն Աբեղա Սալբիյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ մանուկների օրհնության կարգ:
http://akhaltskha.net