Փետրվարի 24-ին Բեռլինի կենտրոնում՝ Բրանդենբուրգի դարպասների դիմաց, տեղի ունեցավ Սումգայիթում և ադրբեջանական այլ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին նվիրված ցույց:
Ցույցի կազմակերպման հետ կապված նախապատրաստական, տեղեկատվական և կազմակերպչական բնույթի աշխատանքները իրականացվել էին ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության, ինչպես նաև Արցախի Եվրոպական Կենտրոն (www.eucfa.eu) և Հանուն Ճանաչման Աշխատանքային խումբ (www.aga-online.org) հասարակական կազմակերպությունների կողմից:
Ցույցին մասնակցեցին Բեռլինում գործող երկու հայկական համայնքները և Բեռլինի տարբեր համալսարաններում սովորող հայ ուսանողները:
Նույն օրը, ժամը 14:30-ին Բեռլինի Սուրբ Լուիզ եկեղեցում տեղի ունեցավ Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգիստ, որը վարեց Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Սրբազան Գարեգին Բեկչյանը: Այնուհետ ելույթներով հանդես եկան ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Հանուն Ճանաչման Աշխատանքային խմբի (ԱԳԱ) ղեկավար տկնԹեսաՀոգմանը և ԳԴՀ-ում ԼՂՀ ՄՆ Հարություն Գրիգորյանը:
EUCFA