Երեկ Հալեպի հայաշատ թաղամասերն դարձյալ հրթիռակոծման են ենթարկվել։ Ժամը 16.00-ին արկեր են ընկել Վիլլաներ կոչվող եւ Ազիզի թաղամասերում։ Կան զոհեր եւ վիրավորներ։ Այս մասին Հալեպից հաղորդում է ԵրկիրՄեդիայի թղթակից Մարիա Գաբրիելյանը։
Վիրավորներն են՝ Հակոբ Դավոյանը, Տիգրան Մանուկյանը, Րաֆֆի Պերպերյանը, Հարութ Պազարբաշյանը, Ջորջ Գեւորգը։ Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։ Զոհերի ինքնության մասին առայժմ տեղեկություններ չկան։
Yerkir.am