Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու այցը Երեւան ինքնին դրական երեւույթ էր, սակայն դա բավական չէ, որպեսզի փոպվի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Այդ մասին NEWS.am-ի լրագրողի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի այս քայլն ուղղված է նվազեցնելու Հայոց ցեղասպանության 100 - ամյակի մոտեցման հետ կապված լարվածությունը: «Այդ պատճառով թուրքական կողմը ոչինչ չպարտադրող խորհրդանշական քայլեր է ձեռնարկում, որպեսզի հանդարտեցնի հայ հանրությանը եւ պաշտոնական Երեւանին խրախուսի մեղմել Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը: Թուրքիան արդեն նման միջոցների դիմել է»,- ասել է Միխայիլ Ալեքսանդրովը` ընդգծելով, որ այս մարտավարությունը շարունակում է, իսկ արդյունքն զրոյական է:
Հիշեցնենք, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկների արտգործնախարարների հանդիպանը մասնակցելու համար դեկտեմբերի 12-ին Երեւան էր ժամանել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլին: Երեւան ժամանումից առաջ Դավութօղլին իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ երբեք իրենք չեն խրախուսել «1915թ.-ին հայերի տեղահանումը» եւ որ այդ քայլն անմարդկային են համարում: