Ավստրալական հրեականության գործադիր խորհուրդը հայտարարություն է տարածել Ավստրալիայի խորհրդարանի շենքում պատմության ամերիկացի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության հայտնի ժխտող Ջասթին Մաքքարթիի ելույթի վերաբերյալ: Այս մասին գրում է ավստրալա-հրեական «J-Wire» կայքը:
Հրեական կազմակերպության գործադիր տնօրեն Փիթեր Վերթհայմը հայտարարել է. «Պրոֆեսոր Մաքքարթին չի ժխտում, որ 1915-1923թթ. ավելի քան մեկ միլիոն հայ, պոնտական հույն ու ասորի, որոնցից շատերը հասարակ քաղաքացիների էին, սպանվել են Օսմանյան խալիֆայության կողմից: Այնուամենայնիվ, թեեւ այդ սպանը զանգվածային բնույթ էր կրում տարիներ շարունակ, Մաքքարթին վստահեցնում է, որ դա պարբերական բնույթ չի կրել եւ ուղղված չի եղել քրիստոնեական համայքներն արմատախիլ անելու դեմ, այլ պարզապես պատերազմական գործողություն է եղել:Այս պնդման անհավատալիությունը շատ հարցրեր է առաջացնում պրոֆեսոր Մաքքարթիի վերլուծության որակի վերաբերյալ: Ավստրալական հրեականության գործադիր խորհուրդը հաշվի է առնում շատ գիտնականների հայացքն այն մասին, որ այդ համայնքներում հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների ջարդը ցեղասպանություն գործելու նպատակ էր հետապնդում:Թեեւ խոսքի ազատությունն ու ակադեմիական ազատությունը պահանջում են, որպեսզի Մաքքարթին ազատորեն առաջ քաշի իր տեսությունները, դա իրականացնելու իր ձեւը ռասայական խտրականություն չպետք է կրի: Պրոֆեսոր Մաքքարթին Ավստրալիայում հյուր է ու պետք է հարգի այդ երկրի օրենքներն իր այցի ընթացքում:Պրոֆեսոր Մաքքարթին իր հայացքները ներկայացնելու է Կանբերայում խորհրդարանի նիստերի դահլիճում, որը թյուրիմացության մեջ գցող նրա տեսությանը պաշտոնական հաստատման տեսք է տալիս: Կարծում ենք, ոխրհրդարանի ոչ մի շենք չպետք է նման սխալ կերպով օգտագործվի»:
Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, աշխարհում Հայոց ցեղասպանության փաստը ժխտող մարդկանց թվում ամենահայտնի Ջասթին Մաքքարթին այս շաբաթ Կանբերայում հանդես կգա Ավստրալիայի խորհրդարանում: խորհրդարանի կոմիտեի սրահը պատվիրել է խորհրդարանի շարքային անդամ Լորի Ֆերգյուսոնը «Ի՞նչ է տեղի ունեցել 1915-1923թթ.-ին» անվամբ ելույթի համար, որին կարող են ներկա գտնվել միայն հատուկ հրավերի դեպքում: Խոսքով հանդես կգա պատմության ամերիկացի պրոֆեսոր Ջասթին Մաքքարթին, որին շատ հայեր վերաբերում են նույնքան ատելությամբ, որքան հրեաները՝ Հոլոքոստը ժխտող Դեվիդ Իրվինգին: Պրոֆեսոր Մաքքարթին ողջ աշխարհում գործունեություն է ծավալում ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման:
Լուրեր Հայաստանից - NEWS.am